Գլխավոր Լրահոս

Իմ միակ նպատակը հաղթանակ բերելն է. Սոչիի Օլիմպիադայի հայ մասնակից

Իմ միակ նպատակը հաղթանակ բերելն է. Սոչիի Օլիմպիադայի հայ մասնակից

Իմ միակ նպատակը Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանին հաղթանակ բերելն է. ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին ասաց Սոչիի օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Նրա թեկնածությունը հունվարի 20-ին հաստատվել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից:

«Մինչ այս հայերը օլիմպիական խաղերում լեռնադահուկային մարզաձևից մեդալ չեն բերել: Կարծում եմ` եթե ամեն ինչ լավ լինի, ապա կկարողանամ առաջին 20-ի կամ 30-ի մեջ մտնել, թեև մրցակցությունը շատ բարդ է»,- ասաց լեռնադահուկորդը, որը 21 տարի է` զբաղվում է այս սպորտաձևով:

Մինչ այս նա մարզվել է ԱՄՆ-ում` սլովենացի մարզչի գլխավորությամբ, որը ևս Օլիմպիական խաղերի մասնակից է:

Խոսելով Հայաստանը Սոչիում ներկայացնող մյուս մարզիկների մասին` Սերեբրակյանը նշեց, որ «ծանոթ չէ նրանց կարողություններին, քանի որ մյուսները դահուկավազորդ են, սակայն տեղյակ է, որ տղաները ուժեղ են»:

Լեռնադահուկորդի խոսքով` այս մարզաձևը Հայաստանում նոր է: «Ֆեդերացիան Հայաստանում ստեղծվել է 10-15 տարի առաջ, իսկ, օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ և Ավստրալիայում դրանով զբաղվել են դեռ 50 տարի առաջ: Սա մեծ խնդիր է: Կարծում եմ` փորձի ավելանալու հետ մեկտեղ` մարզաձևի վիճակը կբարելավվի»,- ասաց Սերեբրակյանը, որը հունվարի 22-ին մեկնելու է Ծաղկաձոր` մարզվելու: Ծաղկաձորում մարզման պայմանները նա գնահատեց «շատ լավ»: «Միայն թե լսել եմ, որ այս պահին ձյուն շատ չկա: Երբեմն դա մեծ խնդիր է, բայց Ծաղկաձորի սարերը շատ լավ են»,- ասաց նա:

Սոչիում փետրվարի 7-ին կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը: Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ` երեք դահուկավազորդ և մեկ լեռնադահուկորդ:

Անի Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում