Լուսանկարը` Ֆոտոլուրի
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը հունվարի 21-ին կայացել են Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունների վերջին տուրի հանդիպումները:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, թե տղամարդկանց, թե կանանց մրցաշարում առաջատարները՝ Տիգրան Քոթանջյանն ու Շուշաննա Սարգսյանը, իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ և ապահովել 1-ին մրցանակները:
Տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են:
Civilnet











