Գլխավոր Լրահոս

Հայաստանն ԱՊՀ-ում գործազրկության մակարդակով առաջատարն է

Հայաստանն ԱՊՀ-ում գործազրկության մակարդակով առաջատարն է

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հունվարի 21-ին հրապարակել է «Գործազրկության համաշխարհային միտումները 2014» (Global Unemployment trends 2014) զեկույցը, ըստ որի` Հայաստանն ԱՊՀ-ում առաջին տեղն է զբաղեցնում գործազրկության ցուցանիշով:

Զեկույցի համաձայն` 2013թ. Հայաստանում գործազրկությունը կազմել է 18,64%` 2012թ. 17,3%-ի համեմատ: 

«Ընդհանուր առմամբ, գործազրկության ցուցանիշն առավելապես բարձր է Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում, քան ԱՊՀ տարածքում, որտեղ ամենաբարձրը Հայաստանի ցուցանիշն է»,- ասված է զեկույցում: 

Հայաստանի հարևան Վրաստանում, ըստ զեկույցի, գործազրկության ցուցանիշը 14,32% է, Թուրքիայում` 9,91%, Ադրբեջանում` 5,54%, Ռուսաստանում` 5,76%:

Ըստ ՄԱԿ-ի` անցած տարի աշխարհում աշխատանք է փնտրել 202 մլն մարդ: Զեկույցում նշվում է, որ աշխարհում գործազուրկների թիվն աճելու է, «եթե նույնիսկ համաշխարհային տնտեսությունը կարողանա խուսափել ևս մեկ գլոբալ ճգնաժամից»: Կազմակերպության կանխատեսմամբ` 2018թ. գործազուրկների թիվը կհասնի 215 մլն-ի: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում