Գլխավոր Լրահոս

Միջազգային օլիմպիական կոմիտե է ուղարկվել հայ մարզիկների ցանկը

Միջազգային օլիմպիական կոմիտե է ուղարկվել հայ մարզիկների ցանկը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հունվարի 21-ի երեկոյան Միջազգային օլիմպիական կոմիտե է ուղարկեել Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների  և մարզիչների  պաշտոնական անվանացանկը, հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Աշոցքից Սերգեյ Միքայելյանը  հանդես կգա  չորս  մրցաձևում.  սկիաթլոն (15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկաոճ), արագավազք, 15 կմ դասական ոճ և 50 կմ ազատ ոճ: Սերգեյը  22  տարեկան է  և  մարզվում  է հոր` վաստակավոր մարզիչ  Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ: Նրա սաներից  Սոչիի մրցուղի կելնի նաև  մեկ այլ աշոցքցի`  24-ամյա Արթուր Եղոյանը: Նա կմրցի սկիաթլոնում, արագավազքում և 15 կմ դասական ոճում:

Դահուկավազքում իր ունակությունները կդրսևորի նաև գյումրեցի Կատյա Գալստյանը: Նա ելույթ կունենա 10 կմ (դասական ոճ) մրցուղում:  Կատյան 21 տարեկան է և մարզվում է վաստակավոր մարզիչ  Սլավա Սարգսյանի ղեկավարությամբ:

Լեռնադահուկորդների պայքարին կմասնակցի Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը: Նա  բնակվում է ԱՄՆ–ի Կալիֆոռնիայի նահանգի Նովաթո քաղաքում: Արմանը Սոչիում հանդես կգա հատուկ և հսկա որոլորովայրէջք մրցաձևերում: Նրան մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը:

Ներկայում մեր օլիմպիականները հայրենիքում են: Դահուկավազորդները  պարապում են Աշոցքում և Գյումիրում, իսկ  լեռնադահուկորդը`  Ծաղկաձորում: Նրանք մրցավայր կմեկնեն հունվարի 30-ին: Այնտեղ կմարզվեն, կհաղթահարեն կլիմայավարժեցման փուլը, կծանոթանան մրցուղիներին: Մեր պատվիրակության դրոշակակիրն է շնորհալի Սերգեյ Միքայելյանը:

Սոչիի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի  7-23-ը:

Առաջին անգամ Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները ներկայացել են 1994թ.` Լիլեհամերում, ապա 1998թ. մասնակցել են Նագանոյի, 2002թ. Սոլթ Լեյք Սիթիի, 2006թ. Թուրինի և 2010թ. Վանկուվերի մարզահանդեսներին:  

ՍիվիլՆեթը զրուցել է հայ օլիմպիականներից Արմեն Սերեբրակյանի հետ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում