Գլխավոր Լրահոս

Սոցիալապես անապահովների գազի գինը կսուբսիդավորվի

Սոցիալապես անապահովների գազի գինը կսուբսիդավորվի

Կառավարությունը կսուբսիդավորի սոցիալապես խոցելի խավերի գազի գինը. գործադիրի հունվարի 23-ի նիստին այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` նախորդ երկու տարիների ընթացքում սոցիալապես խոցելի խավերը մինչև 300 խմ գազի դիմաց վճարում էին 100 դրամ, և կառավարությունը սուբսիդավորում էր գնի մնացած 32 դրամը: Ըստ գործադիրի ղեկավարի` այս տարի էլ սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչները կվճարեն նույն 100 դրամը, ինչը նշանակում է, որ գազի ներկայիս 156 դրամ/1 խմ գնի 56 դրամը կվճարի կառավարությունը:

Տիգրան Սարգսյանը էներգետիկայի և բնական պաշարների ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել համապատասխան որոշումը և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Գործադիրը 2013թ. մարտին 142 մլն դրամ էր հատկացրել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Եվս 70,5 մլն դրամ էր տրամադրվել «Հայռուսգազարդին»` որպես ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013թ. հունվար-մարտին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում