Գլխավոր Լրահոս

Կայացել է «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

Կայացել է «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 24-ին կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը:

Այնուհետև խորհուրդը քննարկել և տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս իրականացնելու է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային հատվածի մոտ 50կմ երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն:

Զեկուցվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բաղադրիչի իրականացման ընթացքի մասին:  

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի (երկարությունը 556 կմ) կառուցումը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Արդյունքում Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը կկապվի Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ հասնելով մինչև Փոթի և Բաթումի նավահանգիստներ: Ծրագրի ընդհանուր բյուջեն $962 մլն է, որից $500 մլն-ը Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարով ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, ապա՝ 1,5%)։ Հայաստանի կառավարությունը ստանձնել է $462 մլն-ի համաֆինանսավորման պարտավորություն, որից $177 մլն-ը հարկերի տեսքով, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման։ 

«Հյուսիս-հարավի» մասին տես նաև այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում