Գլխավոր Լրահոս

2013-ին տնտեսական ակտիվությունը կազմել է 3,5%

2013-ին տնտեսական ակտիվությունը կազմել է 3,5%

2013-ին, ամբողջ տարվա կտրվածքով, անկումը պահպանվեց շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։

Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. դեկտեմբեր» հրապարակման համաձայն՝ անցած տարի, 2012թ. համեմատ, արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 6,8% աճ։ Ոլորտում, ամբողջ տարվա կտրվածքով, տեղի է ունեցել աճի տեմպի նվազում. տասնմեկ ամիսներին աճը կազմել է 7,1%, տասը ամիսներին՝ 7,8%, առաջին կիսամյակում՝ 8,3%։

Գյուղատնտեսության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 7,1% տնտեսական աճ, ծառայության ծավալները 2013թ. աճել են 3,6%-ով։ Առևտրի շրջանառությունն ավելացել 1,2%-ով. տասնմեկ ամիսներին աճը կազմել է 1,6%, տասը ամիսներին՝ 1,8%, ինն ամիսներին՝ 2,1%։ Տարվա կտրվածքով առևտրի ծավալների աճի տեմպի դանդաղումը աշխատավարձերի և գնաճի անհամաչափ ավելացման հետևանք է։ Խնդրին այն է, որ դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 5,6%, այն դեպքում, երբ միջին ամսական անվանական աշխատավարձերը 2013-ին աճել են 4,8%-ով՝ կազմելով 151 հազ. դրամ։ Անցած տարի պետական համակարգում միջին աշխատավարձն ավելացել է 3,4%-ով՝ հասնելով 120,7 հազ. դրամի, մասնավոր հատվածում աշխատավարձերն ավելացել են 7,1%-ով՝ մինչև 185,4 հազ. դրամ։

Փաստացի, անցած տարի տեղի է ունեցել բնակչության գնողունակության նվազում, ինչի մասին վկայում է նաև այն, որ 2013թ. դեկտեմբերին 2012թ. նույն ամսվա համեմատ առևտրի ծավալները նվազել են 0,2%-ով։

Ամբողջ տարվա կտրվածքով անկումը պահպանվել է շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։ Շինարարության ոլորտում 2013թ. արձանագրվել է 8,1% անկում, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,1%-ով։ Վերջինս հիմնականում պայմանավորված է «գազ-էլեկտրաէներգիա» իրանա-հայկական սխեմայով դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կրճատումով։

Հայաստանի արտաքին առևտրի ծավալներն անցած տարի ավելացել են 5,6%-ով՝ կազմելով $5,95 մլրդ, արտահանումն աճել է 7,2%-ով՝ մինչև $1,48 մլրդ, ներկրումը՝ 5,1%-ով՝ մինչև $4,47 մլրդ։ Թեև արտահանման աճի տեմպը գերազանցել է ներկրմանը, անցած տարի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը ավելացել է 6%-ով՝ հասնելով մոտ $3 մլրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում