Գլխավոր Լրահոս

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածներ ժամանակավորապես կասեցվեցին

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածներ ժամանակավորապես կասեցվեցին

Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների գործողությունը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը:

«Որոշումը ընդունվել է հունվարի 24-ի նիստի ժամանակ: Դադարեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը»,- ասաց Պապիկյանը` հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը նախատեսում է «պատասխանատվություն պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար», իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը` «պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Սահմանադրական դատարանում մարտի 28-ին տեղի կունենա նիստ, որը կքննի Ազգային ժողովի չորս խմբակցությունների («Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն») դիմումը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ  օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների սահմանադրականությունը:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Դեկտեմբերի 5-ին էլ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը Մարզահամերգային համալիրի մոտից մեքենաներով բողոքի երթ-ակցիա կազմակերպեց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ: Դեկտեմբերի 17-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»-ն և ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները Ազատության հրապարակից երթ նախաձեռնեցին դեպի Սահմանադրական դատարան և հանձնեցին իրենց հայտարարությունը: Հունվարի 18-ին նախաձեռնության անդամները ԱԺ չորս խմբակցությունների հետ հավաք-երթ անցկացրին, որին մասնակցե շուրջ 7 հազ. քաղաքացի:

Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում