Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է Fitch Ratings վարկանիշային միջազգային կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին:
Ինչպես հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, խումբը Հայաստանում հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում Հայաստանի սուվերեն վարկանիշը գնահատելու նպատակով:
Նախարարի հետ քննարկումների առանցքում պետական ֆինանսների կառավարման համակարգն է եղել` իր առաջնահերթ ուղղություններով ու հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Փորձագետների հետ զրույցում անդրադարձ է եղել այն բոլոր գործոններին, որոնք հաշվի են առնվում սուվերեն վարկանշման գործընթացում:
Fitch Ratings-ը 2013թ. օգոստոսի 16-ին վերահաստատել էր արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի` որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Միևնույն ժամանակ` Fitch-ը հաստատել է թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակում և երկրի առաստաղային վարկանիշը BB մակարդակում։
Առաջին անգամ Հայաստանը Fitch-ի վարկանիշ է ստացել 2006-ին` BB- մակարդակի վրա:
Civilnet











