Հունվարի 25-ին Լևոն Արոնյանը Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի 10-րդ տուրում հաղթանակ է տարել կուբացի Պերես Դոմինգեսի նկատմամբ և մրցաշարը չավարտված՝ դարձել դրա հաղթողը:
Լևոն Արոնյանը վերջին տուրից առաջ արդեն երկու միավորով առաջ է անցել իր մրցակիցներից և նախօրոք դարձել մրցաշարի հաղթող:
Այժմ Հայաստանի առաջատարը ունի 10 հնարավորից 8 միավոր։
Մրցաշարին մասնակցում է 12 գրոսմայստերներ 11 երկրից։ Վերջին տուրում հունվարի 26-ին Արոնյանը սպիտակներով կխաղա հոլանդացի Լոեք Վան Վելիի հետ։
Մրցաշարի անցած տասը տուրերում Արոնյանը հավաքել է ութ միավոր՝ հաղթելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իտալացի Ֆաբիանո Կարուանային, կուբացի Լեյնիեր Դոմինգես Պերեսին, ֆիլիպինցի Ուեսլի Սոյին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, գերմանացի Արկադի Նայդիչին: Հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդկաստանցի Պենտալա Հարիկրիշնայի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի և իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։
Civilnet











