Գլխավոր Լրահոս

Բանկերում ավանդներն ավելացել են 1/3-ով

Բանկերում ավանդներն ավելացել են 1/3-ով

Բացասական սպասումները ստիպում են խնայել թե՛ տնային տնտեսություններին, թե՛ ձեռնարկություններին։

Բնակչության և տնտեսվարողների շրջանում անցած տարի պահպանվել են բացասական սպասումները։ Նրանք շարունակել են վստահել ազգային արժույթին. ավանդերի դոլարիզացիան 2013թ. կրճատվել է 3,3 տոկոսային կետով՝ կազմելով 60%։

Բանկերի ավանդների պորտֆելը 2013թ. աճել է 33%-ով կամ Դ400 մլրդ-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով 1,612 տրլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում աճել է 21%-ով (199 մլրդ դրամ)՝ դեկտեմբերի վերջին կազմելով 1,15 տրլն դրամ, ոչ ռեզիդենտներինը՝ 77%-ով (201 մլրդ դրամով)՝ մինչև 463,5 մլրդ դրամ։

Ոչ ռեզիդենտներ ավանդների պորտֆելի աճը գրեթե ամբողջությամբ ապահովել են արտարժութային միջոցները։ Ռեզիդենտների պարագայում՝ արտարժութային ավանդների պորտֆելի աճը (87 մլրդ դրամով) զիջել է ազգային արժույթով ավանդներին (112 մլրդ դրամով), ինչի արդյունքում ավանդների դոլարիզացիան անցած տարի նվազել է 3,3 տոկոսային կետով՝ դեկտեմբերի վերջին կազմելով 60%։

Անցած տարի ռեզիդենտների դրամային ավանդների ծավալի ավելացումը պայմանավորված է հիմնականում բանկերի տոկոսադրույքների քաղաքականությամբ։ Խնդիրն այն է, որ 2013-ին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ եղել է աննշան՝ մոտ 2%-ով, ինչը գրեթե չեզոքացվել է ավանդների տոկոսադրույքների բարձրացմամբ։ 2013թ. մեկ տարուց ավելի ժամկետով ավանդների միջին տոկոսադրույքը բանկային համակարգում կազմել է 12,3%, այն դեպքում երբ 2012-ին այն 11,7% էր։ Մյուս կողմից, արտարժութային ավանդների միջին տոկոսադրույքը մնացել է նույն մակարդակին՝ 7,8%։ Արդյունքում, քաղաքացիները նախապատվությունը գրեթե հավասարաչափ տվել են թե՛ դրամային, թե՛ արտարժութային ավանդներին, որոնց ծավալն աճել է համապատասխանաբար մոտ 65 մլրդ և 85 մլրդ դրամով։

Ուշագրավ է, որ անցած տարի արտարժութային ավանդներից հրաժարվել են ձեռնարկությունները։ Այսպես, ձեռնարկությունների արտարժութային ավանդների ծավալը կրճատվել է մոտ 13 մլրդ-ով, դրամային ավանդներինը ավելացել 34,4 մլրդ-ով։ Ձեռնարկությունները գրեթե հավասարաչափ ավելացրել են դրամային թե՛ ժամկետային, թե՛ ցպահանջ ավանդների ծավալը։ Ձեռնարկությունների ավանդների պորտֆելի 10%-ով կամ 22 մլրդ-ով աճը, մասնավորապես՝ ժամկետային ավանդների 14 մլրդ դրամով ավելացումը, վկայում է տնտեսվարողների շրջանում անորոշությունների մասին։

Անցած տարի բնակչության գնողունակության նվազման պայմաններում (5,6% գնաճի պայմաններում միջին աշխատավարձերն աճել են 4,8%-ով) տնային տնտեսությունների ավանդների ծավալի 23,5%-ով կամ շուրջ 150 մլրդ-ով ավելացումը ևս բացասական սպասումների արդյունք է։ Պարզ ասած՝ քաղաքացիներն անցած տարի անցել են խնայողությունների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում