Գլխավոր Լրահոս

Բանկային համակարգում տոկոսադրույքների նվազում է կանխատեսվում

Բանկային համակարգում տոկոսադրույքների նվազում է կանխատեսվում

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան կարծում է, որ պետական պարտատոմսերի շուկան «դեռ թափ տալու տեղ ունի»։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գտնում է, որ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ է իրականին։

Պետական պարտատոմսերի շուկայում եկամտաբերության նվազումը, որը պայմանավորված էր հիմնականում $700 մլն եվրաբոնդերի թողարկումով, դրական ազդեցություն կունենա ավանդների և վարկերի տոկոսադրույքների վրա։ Այս մասին հունվարի 29-ի մամուլի ասուլիսին ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Մյուս կողմից, ըստ նախարարի, նման փոփոխությունների պետք չէ սպասել կարճաժամկետ հեռանկարում, դրանք ավելի նկատելի կլինեն տարվա ընթացքում։

Սարգսյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին թողարկված եվրաբոնդերի տոկոսադրույքը երկրորդային շուկայում անցած տարի ունեցել է նվազման միտում. 6,25%-ից իջնելով մինչև 5,8%-ի։ Պետական պարտատոմսերի շուկայում էլ, օրինակ՝ 5-10 տարվա ժամկետայնությամբ պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 4-4,5 տոկոսային կետով՝ մինչև 9,5%։ «Այսօր պետական պարտատոմսերի եկամտաբերությունը ավելի մոտ է արտացոլում մակրոտնտեսական իրավիճակը։ Չեմ ցանկանում նշել, թե որն է եկամտաբերության ցուցանիշը, բայց որոշակի թափ տալու տեղ ունենք»,- ասաց Դավիթ Սարգսյանը։

«Երկրորդային շուկայում եվրաբոնդերի տոկոսադրույքների նվազումը վկայում է ներդրողների շրջանում Հայաստանի դրական գնահատականները»,- ասաց Սարգսյանը, հավելելով, թե ներդրողների կողմից Հայաստանում $700 մլն-ի միջոցներ ներդնելը խոսում է տնտեսության գրավչության մասին։

Անդրադառնալով ուղղակի ներդրումների ծավալների կրճատմանը, նախարարը ասաց, որ դա բնավ հայկական ֆենոմեն չէ։ Վերջին 5-6 տարիներին օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշը նվազել է ԱՊՀ բոլոր երկրներում։ Ներկայում ներդրողները նախապատվությունը տալիս են զարգացած երկրներին՝ հետո միայն զարգացող երկրներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում