Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (ԱՀԴ) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի դեպոզիտարիայում օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր են կնքել:
Ըստ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» հաղորդագրության` համաձայն պայմանագրի` Ռուսաստանի ազգային հաշիվների դեպոզիտարիան վարելու է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, որում հաշվառվում են ՀԿԴ-ի հաճախորդների արժեթղթերի հաշիվները, ինչպես նաև իրականացնելու է համապատասխան գործառնություններ այդ հաշիվներով և մատուցելու է արժեթղթերով սահմանված իրավունքների կատարման հետ կապված այլ հարակից ծառայություններ:
ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը ՀԿԴ-ում բացվել է 2011-ին: Այժմ սույն պայմանագրով ստեղծված երկկողմանի կապը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտար գործառնությունները:
Ներկայում ԱՀԴ-ն ունի անվանատիրոջ հաշիվների 8 երկրների դեպոզիտարիաներում` ներառյալ 6 երկկողմանի կապեր Euroclear Bank S.A./N.V., Clearstream Banking S.A., Ղազախստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Բելառուսի կենտրոնական դեպոզիտարիայի, Ադրբեջանի ազգային դեպոզիտար կենտրոնի և Ղրղզստանի կենտրոնական դեպոզիտարիայում:
Civilnet











