Գլխավոր Լրահոս

«Զվարթնոցում» ուղևորահոսքի աճ է գրանցվել

«Զվարթնոցում» ուղևորահոսքի աճ է գրանցվել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2014թ. հունվարին ուղևորահոսքն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15%-ով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2014թ. հունվարին «Զվարթնոցի» ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, մինչդեռ 2013թ. հունվարին այդ ցուցանիշը կազմել է 128 919: Չվերթների աճն այդ ժամանակահատվածում կազմել է 11%:  Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 1 492 չվերթ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 1 344 չվերթի համեմատ:

Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի ուղղություններում` 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է:

Ի դեպ` «Էյր Արմենիա» ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16 066 ուղևոր այն դեպքում, երբ 2013թ. հունվարին «Արմավիան» յոթ օդանավերով տեղափոխել է 18 224: 

 

Ուղևորների թիվը 2013թ.  հունվարին

Ուղևորների թիվը 2014թ.  հունվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

52 269    

61 423       

 + 17,6 %

Մեկնող

60 174    

67 496      

 + 12,1 %

Ընդամենը

112 443

128 919

 + 15 %

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում