Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը փետրվարի 4-ին Ցյուրիխի մրցաշարի (Zurich Chess Challenge) արագ շախմատի ձևաչափում սպիտակներով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին (Նորվեգիա):
Մեկնարկային տուրում Լևոն Արոնյանն արդեն հաղթել է Վիշվանաթան Անանդին: Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը Բորիս Գելֆանդն է:
Կառլսենի նկատմամբ հաղթանակը կարելի է անվանել պատմական հայ գրոստմայստերի համար, քանի որ 2009-ից ի վեր ընդհանուր դիմակայությունների պատմությունում լուրջ հայտ կարող է լինել` հայկական շախմատի առաջատարի Ցյուրիխի գերմրցաշարը հաղթելու տեսանկյունից:
Ցյուրիխում փետրվարի 3-ին ավարտվել էր դասական շախմատի գերմրցաշարը, որում Արոնյանը 6 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը` մրցաշարի հաղթողի տիտղոսը զիջելով Մագնուս Կառլսենին (8 միավոր):
Մրցաշարի վերջնական դասավորությունը պարզ կդառնա այսօր` փետրվարի 4-ին, երբ շախմատիստներն անցկացնեն արագ շախմատի պարտիաները:
Civilnet











