Անցած տարի Հայաստանից արտերկիր փոխանցվել է 324 մլն, ինչը 2012թ. համեմատ ավելի է 11%-ով։
Մասնավոր փոխանցումների առյուծի բաժինը (86%) կազմում են Ռուսաստանից ստացված միջոցները։ Այդ երկրից անցած տարի Հայաստան ոչ առևտրային նպատակներով փոխանցվել $1,6 մլրդ, ինչը 2012թ. համեմատ ավելի է 11%-ով։
Մասնավոր փոխանցումների ծավալի աճը պայմանավորված է երկու գործոնով։ Նախ համաշխարհային շուկայում նավթի համեմատաբար բարձր գներով, ապա՝ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի և մշտական բնակության մեկնողների թվի աճով։ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալի և նավթի գների միջև առկա է ուղղակի կապ՝ որոշակի լագով։
Ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումների ծավալը ճգնաժամային 2009-ից հետո տարեկան աճում է միջինում 10%-15%-ով։ Անցած տարի ավելացել է նաև Հայաստանից արտերկիր կատարված ոչ առևտրային նպատակով մասնավոր փոխանցումների ծավալը։ Հայաստանից արտերկիր փոխանցվել է 324 մլն, ինչը 2012թ. համեմատ ավելի է 11%-ով։ Արտերկիր փոխանցված գումարների 55%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։
Civilnet











