Գլխավոր Լրահոս

Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ. ԱՄՀ

Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմը իշխանությունների հետ համաձայնության է եկել «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության և Կենտրոնական բանկի 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը:

Ըստ ԱՄՀ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության` համաձայնությունը հիմնվում է նաև նախորդ տարվա սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին օժանդակության քաղաքականության շուրջ Երևանում կայացած քննարկումների վրա։ «Աշխատակազմի մակարդակով համաձայնագիրն ԱՄՀ-ի ղեկավարության կողմից հաստատվելու դեպքում ԱՄՀ-ի գործադիր խորհրդի քննարկմանը կներկայացվի մարտի սկզբին: Ծրագրի շրջանակում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից ներգրավել մինչև 82,21 միլիոն ՓՀԻ (շուրջ $125 մլն) չափով վարկ` ելնելով կիսամյակային վեց ստուգումների արդյունքներից»,- նշվում է հաղորդագրությունում:

ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը Վաշինգտոնում ասել է, որ 2013թ. հուլիսին ավարտված` ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակները հիմնականում իրագործվել են: «Դրանց թվում էին հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի վերականգնումը և աղքատության կրճատումը: Հիմնական ձեռքբերումներից էին 2009թ. 14% անկումից հետո տնտեսական աճի վերահաստատումը, բյուջեի և արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդների զգալի կոնսոլիդացման ապահովումը և մի շարք ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների խորացումը»,- ասել է Հորթոնը` հավելելով, թե կայունությունը պահպանելու, խոցելիությունները մեղմելու և միջին ժամկետում աճն ավելացնելու հետ կապված հիմնական մարտահրավերները պահպանվում են: Գնաճն ու տնտեսական աճը շարունակում են մնալ տատանողական. 2013 թ. տնտեսական աճը զգալիորեն դանդաղեց, արտաքին հաշվի պակասուրդի ու դոլարայնության բարձր մակարդակը պահպանվում են, ըստ այդմ` Հայաստանը խոցելի է ցնցումների հանդեպ:

«Պահպանվում են նաև աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշները և անհրաժեշտ է խորացնել բարեփոխումները` տնտեսական աճը սատարելու և ամրապնդելու, ինչպես նաև շարունակելու Հայաստանի վերափոխումը դինամիկ և զարգացող շուկայական տնտեսության ուղղությամբ: Հաշվի առնելով նշված մարտահրավերները՝ իշխանություններն ԱՄՀ-ի նոր ծրագրի հայտ են ներկայացրել: Հիմնական նպատակներն են`կայուն պետական ֆինանսների ապահովումն և աճի խթանմանն ու աղքատության կրճատմանն ուղղված ծախսերի համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը, դրամավարկային և ֆինանսական հատվածի քաղաքականության շարունակումը, որն ամրապնդում է դիմակայելու ունակությունն ու բուֆերները, մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային ինտեգրման խթանումը և ըստ այդմ էլ՝ ներդրումների, արտահանման և տնտեսական աճի ավելացումը»,- ասել է Հորթոնը:

Ըստ նրա` մասնավորապես` հարկաբյուջետային զգալի գերակատարման (ավելի ցածր պակասուրդների առումով) երկու տարիներից հետո, ինչը պայմանավորված էր մի կողմից ենթակառուցվածքների գծով արտաքին ֆինանսավորմամբ խոշոր ծրագրերի մասով ծախսերի թերակատարմամբ, իսկ մյուս կողմից` հարկային եկամուտների աճով, ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը 2014թ. տնտեսության համար խթան կստեղծի, քանի որ կապիտալ ծախսերին կուղղվեն լրացուցիչ ներքին ռեսուրսներ, իսկ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը և կենսաթոշակները կբարձրացվեն՝ մի քանի տարի շարունակ արժենվազումից հետո: Ակնկալվում է, որ պակասուրդի ցուցանիշը (առանց միանգամյա տրանսֆերտի) 2013թ. ՀՆԱ-ի 1%-ից ցածր ցուցանիշից (նախնական) 2014թ. կբարձրանա` կազմելով 2,3% տոկոս: Այնուհետև 2015թ. այն կվերադառնա 2%-ի մակարդակին և 2016-2017 թթ.` 1,8% մակարդակի, որի պայմաններում արդեն պետական պարտքը կսկսի նվազեցվել:

«Եկամուտների աճը 2015թ. կնպաստի հարկային գերավճարների պաշարի կրճատմանը, իսկ 2016-2017 թթ.՝ հարկաբյուջետային կոնսոլիդացմանը: Ծրագրի շրջանակում դրամավարկային քաղաքականության ուղղությամբ իրականացվող ջանքերը կշարունակեն նպատակաուղղված լինել գնաճի պահպանմանը ՀՀ ԿԲ գնաճի նպատակային միջակայքում՝ 4±1,5%՝ միաժամանակ հաղորդակցության բարելավման և մոդելների կատարելագործման միջոցով ամրապնդելով գնաճի նպատակադրման շրջանակը»,- ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը:

Աստիճանաբար ծրագրի թիրախների փոփոխություն կկատարվի` փողի ագրեգատներից անցնելով գնաճի արդյունքներին: Ակնկալվում է, որ ՀՀ ԿԲ-ն կշարունակի փոխարժեքի գործող քաղաքականությունը՝ թույլ տալով դրամը լողա, սակայն ըստ հնարավորության, օգտագործելով նաև արտարժույթ գնելու առիթները՝ միաժամանակ արտարաժութային իրացվելիություն ապահովելով այն դեպքերում, երբ անհրաժեշտ է խուսափել փոխարժեքի կտրուկ փոփոխություններից: Ծրագրի թիրախը կլինի արտարժութային պահուստների ամուր ծածկույթի ապահովումը:

«Ֆինանսական հատվածի քաղաքականությունը նպատակաուղղված կլինի ճկունության, ռիսկերի գնահատմանև զսպման, ինչպես նաև վերահսկողության ամրապնդմանը՝ մասնավորապես հաշվի առելով դոլարայնացման բարձր մակարդակը: Ակնկալվում է, որ կենսաթոշակային նոր համակարգի մեկնարկն 2014 թ. սկզբին ֆինանսական հատվածի զարգացման համար ազդակ կհաղորդի. մյուս ուղղություններով ծրագրի միջոցառումները կօժանդակեն ֆինանսական հատվածի խորացմանը:

«Անհրաժեշտ են հետագա, վճռական կառուցվածքային բարեփոխումներ՝ ավարտելու Հայաստանի հետ-ճգնաժամային վերափոխումը շինարարությամբ առաջնորդվող աճի մոդելից ավելի բաց, ինտեգրված և մրցունակ զարգացող շուկայի: Նշված բարեփոխումները կօգնեն տնտեսության դիվերսիֆիկացմանը և աճը կդարձնեն պակաս տատանողական: Իշխանությունները համապարփակ մոտեցում են ներկայացրել իրենց նոր՝ «2014-25 թթ. ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում», և նոր ծրագիրը կօժանդակի այս ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ թիրախավորելով կառուցվածքային միջոցառումները, որոնք կշարունակեն գործարար միջավայրի բարելավումը, հաստատությունների ամրապնդումը, կապակցվածության և մրցակցության ամրապնդումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար ավելի ամուր հիմքով միջավայրի ստեղծումը և հիմնական ռիսկերի դիմագրավումը՝ հատկապես էներգետիկայի ոլորտում: Նշված ջանքերն ակնկալվում է, որ կհանգեցնեն ավելի բարձր ներդրումների և արտահանման և կնպաստեն արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդի հետագա ճշգրտմանը՝ 2017 թ. մինչև ՀՆԱ-ի 6,5%՝ այդպիսով կրճատելով խոցելիությունը»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Հորթոնը նշել է, որ առկա են ծրագրի հետ կապված ռիսկեր, սակայն դրանք կառավարելի են: Արդյունքների նվազման ուղղությամբ ռիսկերի թվում են աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ իրադարձությունները և արտաքին ցնցումները, այդ թվում՝ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղ տեմպը շարունակվելու համատեքստում, ներհոսքերի թուլացումը: Իշխանությունների քաղաքականության առողջ շրջանակը, բուֆերների հետագա ամրապնդման ջանքերը և հավատարմությունը կառուցվածքային բարեփոխումների կուռ ծրագրին հանդիսանում են ռիսկերի զսպման կարևոր ուղիներ:

Առաջարկվող ծրագիրը հաջորդելու է ԱՄՀ-ի աջակցությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» համաձայնագրերի շրջանակում իրականացված եռամյա ծրագրի բարեհաջող ավարտին. այն ավարտվել է 2013 թ. հուլիսին: Նշված երկու համաձայնագրերի շրջանակում տրամադրվել է 266,8 մլն ՓՀԻ (մոտ $410 մլն):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում