Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
«Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել ճանապարհային ոստիկանության վարչական մաս»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
2014թ. հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 հազ. դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 հազ. դրամ:
Civilnet











