Գլխավոր Լրահոս

Սպառողական սպասումները վատթարանում են

Սպառողական սպասումները վատթարանում են

Սպառողների վստահության մակարդակը նվազել է ամբողջ 2013թ. ընթացքում։

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը լավատեսություն չի ներշնչում. սպառողները բավական ցածր են գնահատել 2013թ. չորորդ եռամսյակի ընթացիկ պայմանները, լավատեսական չեն նաև այս տարվա առաջին եռամսյակի սպասումները։

Անցած տարվա չորրորդ եռամսյակում սպառողների վստահության ինդեքսը կազմել է 40,9 կետ՝ շարունակելով մնալ նվազման միջակայքում։ Միտումը պահպանվում է ողջ տարվա կտրվածքով։ 2013թ. առաջին եռամսյակում ինդեքսը 44 կետ էր, երկրորդ եռամսյակում՝ 43,9, երրորդում՝ 41,9։

Կենտրոնական բանկը սպառողների վստահության ցուցանիշը հաշվարկում է 2005թ. երկրորդ կեսից՝ սոցիալ-տնտեսության ներկա վիճակի և ապագա սպասումների մասին հարցումների հիման վրա։ Ինդեքսի արժեքը տատանվում է 0-100 միջակայքում։ 0 արժեքը խոսում է այն մասին, որ հարցման բոլոր մասնակիցները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ։ 45-ից 55 կետ միջակայքը, այսպես կոչված, «կայունության միջակայքն» է։

Մտահոգիչ է ոչ միայն այն, որ ողջ տարվա ընթացքում նվազել է սպառողների վստահության մակարդակը ու նվազման միջակայքում է ընթացիկ վիճակի ցուցանիշը, այլև լավատեսական չեն սպասումները ապագայի նկատմամբ։ Այսպես, անցած տարվա չորրորդ եռամսյակում հարցվածների պատասխանների հիման կազմված ապագա սպասումների ցուցանիշը կազմել է 47,2 կետ, այն դեպքում երբ, օրինակ՝ երրորդ եռամսյակում ապագա սպասումների ցուցանիշը 49,2 կետ էր, առաջինում՝ 54,1 կետ։

Բացի այդ, վիճակագրական շարքի համեմատությունը ցույց է տալիս, որ գալիք եռամսյակի սպասումները չեն արտացոլում իրական պատկերը։ Օրինակ, անցած տարվա երրորդ եռամսյակի հարցումների հիման վրա չորրորդ եռամսյակի սպասումների ցուցանիշը կազմել է 49,3, իրականում չորրորդ եռամսյակի ընթացիկ վիճակի ցուցանիշը կազմել է 34,5։

2005-ից հաշվարկվող և հրապարակվող այս ցուցանիշները գրեթե անտեսվում են թե՛ գործարարների, թե՛ կառավարության կողմից, թեև դրանք կարևոր ցուցիչներ են գործունեության ճշգրտման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում