Գլխավոր Լրահոս

ԱՊՊԱ-ն շահութաբեր չէ

ԱՊՊԱ-ն շահութաբեր չէ

2013թ. ապահովագրական ընկերությունները փակել են ավելի քան 500 մլն դրամ վնասով։

Անցած տարի ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության մակարդակը 2012-ի համեմատ ավելացել է 1,4 տոկոսային կետով՝ կազմելով 75,4%։ Արդյունքում ապահովագրական ընկերությունները կրել են ավելի քան 500 մլն դրամի վնաս։

Ավտոապահովագրողների բյուրոն արձանագրել է, որ անցած տարի ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է 75,4%, այն դեպքում, երբ տասնմեկ ամիսների կտրվածքով ցուցանիշը 76% էր: Ցուցանիշը նվազել է, չնայած դեկտեմբերին ավելացել են հատուցում ստանալու դիմումները (ներկայացվել է 5391 դիմում), նախորդ ամսվա համեմատ 20%-ով աճել է կարգավորված դիմումների քանակը (մինչև 5142)։

Տարվա կտրվածքով համեմատաբար փոքր վնասաբերությունը ստացվել է այն բանի հաշվին, որ ապահովագրական ընկերությունները մի կողմից՝ դեկտեմբերի դիմումների մի մասը տեղափոխել են այս տարվա հունվար, մյուս կողմից՝ կտրուկ ավելացել են հատուցումից հրաժարվելու և մերժված դիմումները։ Այսպես, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հատուցումից հրաժարվելու դիմումների թիվն ավելացել է 15%-ով՝ կազմելով 152, մերժված դիմումների քանակն ավելացել է 74%-ով՝ կազմելով 87։

Այս ամենին զուգահեռ, ապահովագրական ընկերությունները դեկտեմբերին կրճատել են հատուցումների չափը։ Այսպես, եթե նոյեմբերին հատուցման միջին չափը կազմել է 195 հազ. դրամ, ապա դեկտեմբերին այն արդեն 183 հազ. էր։ Եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին բավարարված դիմումների թիվը կազմել է 5142, ապա հատուցման կրճատման հաշվին ապահովագրական ընկերություններն ընդհանուր առմամբ տնտեսել են ավելի քան 60 մլն դրամ։

Չնայած դեկտեմբերի տնտեսումներին՝ անցած տարի հատուցման միջին չափը կազմել է 194 հազ.։ Ընդհանուր առմամբ, անցած տարի ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության մակարդակը ապահովագրական ընկերություններին ստիպել է խիստ լինել հատուցման հարցում, ինչի արդյունքում 2012թ. համեմատ հատուցման միջին չափը նվազել է 5%-ով։

Նույնիսկ նման քայլերից հետո ապահովագրական ընկերությունները տարին փակել են ավելի քան 500 մլն դրամ վնասով, ընդ որում տուժել են հիմնականում ոլորտի խոշոր խաղորդները։ Այս ամենի պատճառն այն է, որ ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված 78% վնասաբերությունը, ըստ ապահովագրական ընկերությունների, բավական բարձր ցուցանիշ է, իսկ վնասաբերության կրիտիկական շեմը 70%-ն է։ Պարզ ասած՝ եթե ապահովագրական ընկերությունները հավաքագրված 100 դրամից հատուցման են ուղղում 70 դրամից ավելի, նրանք վնասներ են կրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում