Գլխավոր Լրահոս

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի 615 բնակավայրում ներդրել է Dual Carrier HSDPA ցանց

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանի 615 բնակավայրում ներդրել է Dual Carrier HSDPA ցանց
Հայաստանի հեռահաղորդակցության օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներդրել է 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանց Հայաստանի 615 (48 քաղաքում և 567 գյուղում) բնակավայրում, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից Dual Carrier HSDPA տեխնոլոգիան երկրում ներդրվել էր 2012թ. հունվարին և սկզբնական շրջանում հասանելի էր Հայաստանի երեք ամենախոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ներկա դրությամբ՝ ներբեռնման մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող Dual Carrier HSDPA ցանցն ընդգրկում է Հայաստանի 615 (48 քաղաք և 567 գյուղ) բնակավայր: 2013թ. Dual Carrier HSDPA տեխնոլոգիան շահագործման է հանձնվել Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ամբողջ տարածքում, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց Ձորի բոլոր քաղաքներում: Այսօրվա դրությամբ, Dual Carrier HSDPA ցանցը գործում է Հայաստանի բնակեցված տարածքի ավելի քան 86 տոկոսում: Առաջիկայում նախատեսվում է այն հասանելի դարձնել երկրի բոլոր բնակավայրերում: Ամենաարդիական տեխնոլոգիայի հիման վրա կառուցված Dual Carrier HSDPA ցանցը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներին առաջարկում է ծառայությունների լավագույն որակ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում բաժանորդներին առաջարկվում են բարձր արագություն ապահովող 3G/Wi-Fi երթուղիչներ, պլանշետային համակարգիչներ և բջջային հեռախոսներ, որոնց դիմաց հնարավորություն է տրվում վճարելու ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ եղանակներով: Զուգահեռաբար, բաժանորդի հաղորդակցման կարիքներին համապատասխան, առաջարկվում են տվյալների փոխանցման և ձայնային ծառայությունների սակագնային պլաններ: Ցանցի ընդլայնման և արդիականացման վերաբերյալ որոշումներ կայացնելիս` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) սկզբունքով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ամենաժամանակակից ծառայությունների ապահովումը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում