Կառավարությունը փետրվարի 6-ի նիստում ընդունել է գնման գործընթացի կազմակերպման և թույլտվության որոշում, որը պայմանավորված է 2013-2014 թթ. ձմռան ընթացքում ՀՀ զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի կտրուկ աճով:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, անհրաժեշտ «բրենդային» դեղորայքի շուտափույթ ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: Այդ նպատակին հատկացվել է մոտ 37,5 մլն դրամ: Պաշտպանության նախարարության համար նախատեսված իմունիզացման գումարը կառավարության որոշմամբ տեղափոխվել է առողջապահության նախարարության «Իմունոկանխարգելման ազգային ծրագիր», որով էլ կիրականացվեն նախատեսված պատվաստումները:
Հունվարի 15-ին Արցախի զորամասերից մեկում հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը հիվանդության հետևանքով մահացել էր զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը: Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Հայկ Մակարյանը մահացել է թոքաբորբի հետևանքով:
Civilnet











