Գլխավոր Լրահոս

Կապիտալի շուկան խթանում է տնտեսական աճը

Կապիտալի շուկան խթանում է տնտեսական աճը

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը

Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը: Հայաստանն ունի լավ համակարգված պարտադիր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կապիտալի կայուն շուկաներին և կշահի դրանցից:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում և տեղական արժույթի ու կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակիցն է: Այս մասին 2014թ. փետրվարի 7-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած համաժողովին, որը նվիրված է Հայաստանում կապիտալի շուկաների զարգացմանը, ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը: Ըստ նրա՝ կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը: Ներդրողները կշահեն ավելի աշխույժ շուկայի պայմաններում՝ ունենալով ներդրումներ կատարելու և հեջինգի համար ֆինանսային գործիքների լայն տեսականի, իսկ թողարկողները կունենան գործիքների ավելի լայն ընտրություն՝ ֆինանսավորելու իրենց ներդրումային կարիքները։

«Այս համաժողովը համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իր առաջին՝ աճուրդում հրապարակայնորեն վաճառվող տեղական արժույթով պարտատոմսերի թողարկման հետ, որից ստացած հասույթը բանկը ուղելու է իր՝ տեղական դրամով ներդրումների պորտֆելին: Սա ազդանշան է, որ հայկական շուկաները բաց են միջազգային ներդրումային հանրության համար, միևնույն ժամանակ օգնելով համապատասխանեցնել հաշվեկշիռների արժութային և ժամկետային կառուցվածքները ներդրողների և դրամային արժույթով վարկառուների համար»,-ասել է Դևիսը։

Նրա խոսքով` Հայաստանն ունի լավ համակարգված պարտադիր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կապիտալի կայուն շուկաներին և կշահի դրանցից:

«Համագործակցության արդյունքում կարողացել ենք ապահովել միջազգային ֆինանսական կառույցների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի մուտքը Հայաստանի կապիտալի շուկա: Տեղի ունեցավ այդ երկու կազմակերպությունների կողմից հայկական դրամով պարտատոմսերի առաջին տեղաբաշխումները, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մենք հավատացած ենք, որ նման տեղաբաշխումները կրելու են շարունակական բնույթ»,- ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` հավելելով, թե դրանք ստեղծում են որակյալ ներդրումային գործիքներ, բարենպաստ ներդրումային միջավայր, որոնք անհրաժեշտ են հատկապես կենսաթոշակային ֆոնդերի արդյունավետ կառավարման համար: Ըստ ԿԲ նախագահի` մյուս կողմից` դրանք ճանապարհ են հարթում ընկերությունների համար, որոնք կապիտալի շուկան կսկսեն դիտարկել որպես ներդրումների ներգրավման այլընտրանքային աղբյուր:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի խոսքով` վերջին զարգացումների և Հայաստանում ավելի արդյունավետ, թափանցիկ և գրավիչ կապիտալի շուկաներ զարգացնելու շուկայի բոլոր մասնակիցների ջանքերն առաջացնում են աճող հետաքրքրություն միջազգային ֆինանսական հանրության շրջանում։

Ի դեպ` համաժողովը ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի` բաժնետերերի հատուկ հիմնադրամը, որը հնարավորություն է ընձեռում բանկին` աջակցելու տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում