Գլխավոր Լրահոս

Աշխարհում նշվում է Անվտանգ ինտերնետի օրը

Աշխարհում նշվում է Անվտանգ ինտերնետի օրը
Աշխարհում նշվում է Անվտանգ ինտերնետի օրը (Safer Internet Day), որը 2004թ. սահմանել է Եվրահանձնաժողովը: Ավանդաբար այն նշվում է փետրվարի երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Նշվող օրվա նպատակն է բոլոր շահագրգիռ պետական, հասարակական և մասնավոր ընկերությունների ջանքերը միավորել ինտերնետ-տեխնոլոգիաների անվտանգ կիրառման մասին գիտելիքների մակարդակի բարձրացման շուրջ: Անվտանգ ինտերնետի օրվա գլխավոր համակարգողը Insafe ոչ առևտրային կազմակերպությունն է, որը բաղկացած է Եվրահանձնաժողովի մասնակցությամբ ստեղծված ազգային կազմակերպություններից: Insafe-ի առաքելությունն է աջակցել քաղաքացիներին` ինտերնետի անվտանգ և արդյունավետ կիրառման գործում: Անվտանգ ինտերնետի օրը նշող բոլոր երկրներում կազմակերպվում են կլոր սեղաններ, համաժողովներ ու ֆորումներ, որոնց ընթացքում քննարկվում են համացանցում անվտանգության հիմնական խնդիրներն ու տարբեր վտանգների մասին օգտատերերին տեղեկացնելու հարցը: Այս տարի միջոցառումներ կանցկացվեն աշխարհի 110 երկրում, իսկ ԱՄՆ-ում Անվտանգ ինտերնետի օրը կնշվի առաջին անգամ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում