ՖԻՖԱ-ն փետրվարի 13-ին հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որի համաձայն` Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 30-րդ տեղը: Հունվարի համեմատ Հայաստանի հավաքականն իր դիրեքերը բարելավել է 8 հորիզոնականով:
Հատկանշական է, որ 30-րդ հորիզոնականը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի հավաքականի համար:
ՖԻՖԱ-ի վարկանիշը շարունակում է գլխավորել Իսպանիան: Նրան հաջորդում են Գերմանիան, Արգենտինան, Պորտուգալիան, Կոլումբիան:
Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ:
Civilnet











