Գլխավոր Լրահոս

Տարին սկսել է պարտքի աճով

Տարին սկսել է պարտքի աճով

Չնայած Հայաստանի արտաքին պարտքի աճին, այն էական կառուցվածքային փոփոխության չի ենթարկվել։

Հունվարին կառավարությունն արտաքին աղբյուրներից ներգրավել է $12,9 մլն-ի նոր վարկային միջոցներ, պետական պարտքի սպասարկման ուղղվել է ընդհանուր առմամբ $2,2 մլն։ Անցած ամիս Հայաստանի արտաքին պարտքը, այդուհանդերձ, ավելացել է ոչ թե $10,7 մլն-ով, այլ $5,6 մլն-ով, ինչը պայմանավորված է համաշխարհային արժույթների փոխարժեքների տատանումներով։

Հայաստանի պետական պարտքը հաշվարկվում է դոլարով, այն դեպքում երբ արտաքին պարտքում դոլարային վարկերի մասնաբաժինը կազմում է 13,5%։ Փոխառությունների կեսից ավելին՝ 65,1%-ը, SDR-ով (ԱՄՀ փոխառության հատուկ իրավունք) են։ Փոխարժեքի տատանումները բերում են արտաքին պարտքի ավելացման կամ նվազման։

Հունվարին Հայաստանի արտաքին պարտքն էական կառուցվածքային փոփոխություն չի կրել. արտաքին պարտքի 77,9%-ը ֆիքսված տոկոսադրույքով վարկեր են, 22,1%-ը՝ լողացող։ Արտաքին պարտքի 84,2%-ը բաժին է ընկնում կառավարությանը։ Պարտքի 82,2%-ը բաժին է ընկնում միջազգային ֆինանսական ինստիտուտներին, կեսից ավելին՝ Համաշխարհային բանկին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում