Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում մարտի 5-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին:
Այս հանդիպումը կլինի հինգերորդը երկու երկների հավաքականների միջև: 1999թ. Ռուսաստանի հավաքականը հաղթել է 3:0 և 2:0 հաշիվներով, 2011թ. Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, իսկ Սանկտ Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել են ռուսները:
Civilnet











