Գլխավոր Լրահոս

Գազի հանձնաժողով ստեղծելու առաջարկ` իշխանական ուժերի կողմից

Գազի հանձնաժողով ստեղծելու առաջարկ` իշխանական ուժերի կողմից

Ազգային ժողովում փետրվարի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, խորհրդակցությանը կոալիցիոն երկու ուժերը` Հանրապետականն ու «Օրինաց երկիրը», ներկայացրել են գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: 

Գոհար Պողոսյանը նշեց, որ ոչ կոալիցիոն չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հայ ազգային կոնգրեսը, հայտարարել են, որ կքննարկեն և առաջիկայում կպատասխանեն նախագծին: 

Ավելի վաղ` նախորդ քառօրյայի ընթացքում, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը ներկայացրել էին գազի գնի քննարկման հարցով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծ, որին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ էին քվեարկել: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել գազի գնի դիմաց $300 մլն պարտքը և որոնք են գազի մեծածախ և փոքրածախ գների զգալի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ այս առաջարկին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում