Գլխավոր Լրահոս

Գործատուները պարտավոր են փոխանցել կուտակային վճարները. ֆիննախ և ՊԵԿ

Գործատուները պարտավոր են փոխանցել կուտակային վճարները. ֆիննախ և ՊԵԿ

Ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն համատեղ հաղորդագրություն են տարածել կուտակային վճարների փոխանցման վերաբերյալ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:

Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին։ Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»։

Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ են կուտակում իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում է կատարում 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ-ը, պետությունը փոխանցում է 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կուտակում է այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:  

Աշխատավարձերից կատարված պարտադիր կենսաթոշակային պահումների դեմ փետրվարի 10-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, փետրվարի 12-ին` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի, փետրվարի 13-ին` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության, իսկ փետրվարի 19-ին` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատակիցները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում