Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 19-ին ընթանում է լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքի մրցումները: ինչպես հաղորդում է Armsport.am-ը, առաջին փորձից հետո Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը կարողացել է դուրս գալ երկրորդ փուլ` ցույց տալով 1 րոպե 29,59 վայրկյան արդյունք: Սերեբրակյանի ցուցանիշը բոլոր մասնակիցների մեջ 54-րդն է:
Առաջին տեղում ընթանում է ամերիկացի Թեդ Լիգետին (1:21.08):
Հսկա ոլորավայրեջքի երկրորդ փորձը նախանշված է Երևանի ժամանակով ժամը 14:30-ին:
Մինչ Օլիմպիադայի մեկնարկը ՍիվիլՆեթը զրուցել էր Արման Սերեբրակյանի հետ: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:
Civilnet











