Լուսանկարը` Արման Սերեբրակյանի ֆեյսբուքյան էջից
Սոչիում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերի հսկա ոլորավայրէջքի մրցումներում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը գրավել է 46-րդ տեղը, հաղորդում է Armsport.am-ը:
Առաջին փուլից հետո Սերեբրակյանն ընթանում էր 54-րդ դեղում, սակայն երկրորդ փուլում ավելի լավ է հանդես եկել` մրցատարածքը հաղթահարելով 1 րոպե 28,81 վայրկյանում (առաջին փորձը՝ 1,29,95) և ընդհանուր հաշվարկում գրավել 46-րդ տեղը:
Երկու փուլերի արդյունքում միայն 72 դահուկորդներ են կարողացել հաղթահարել ընդհանուր մրցատարածքը: Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել Թեդ Լիգետին (2,45,29): Արծաթե և բրոնզե մեդալներին տիրացել են ֆրանսիացիներ Սթիվ Միսիլյեն և Ալեքսիս Պինտյուրոն:
Civilnet











