Գլխավոր Լրահոս

Գազի կալորիականությունն ուսումնասիրող հանձնաժողով կձևավորվի

Գազի կալորիականությունն ուսումնասիրող հանձնաժողով կձևավորվի

Հանրությանը գազի կալորիականության վերաբերյալ պարզաբանումներ և հիմնավորումներ ներկայացնելու նպատակով կստեղծվի աշխատանքային հանձնաժողով, որում կներգրավվեն շահագրգիռ բոլոր կողմերը: Այս մասին փետրվարի 20-ի կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` վերջին շրջանում հանրությունն ու տնտեսվարողները բարձրացնում են գազի կալորիականության խնդիրը` «չնայած տրված մասնագիտական տարբեր պարզաբանումներին»:

«Մենք պարտավոր ենք սպառիչ պատասխանել հնչեցված բոլոր հարցերին: Մասնագետները ներկայացրել են եզրակացություն առ այն, որ գազի կալորիականաությունն անհնար է արհեստականորեն փոփոխել, և այդ մասնագիտական եզրակացությունն անհրաժեշտ է ավելի հանրամատչելի ներկայացնել հանրությանը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ նշեց, որ բազմիցս սպառիչ պատասխաններ են տրվել գազի կալորիականության խնդրի հետ կապված: Նրա խոսքով` 1 խմ գազի ջերմատվության նվազագույն չափը 7900կ/կալորիա է, սակայն «ֆիզիկական և իրավաբանական անձինք շարունակում են պնդել, որ գազի կալորիականությունն ավելի ցածր է»: Նազարյանի խոսքով` Հայաստան ներկրվող գազի կալորիականությունը չափվում է սահմանին, բացի այդ` չորս տնտեսվարողներ ունեն գազի կալորիանականությունը ստուգող սարքավորումներ` «ՀայՌուսգազարդը», Արարատի ցեմենտի գործարանը, Հրազդանի և Երևանի ջէկերը, սակայն «այդ տվյալները չեն բավարարում առանձին տնտեսավարողներին»: Նազարյանը նշեց նաև, որ անցած տարվա մայիսին գործարարների հետ հանդիպմանն առաջարկվել էր համատեղ ուժերով ձեռք բերել գազի կալորիականությունը ստուգող սարքավորումներ, որոնց գինը տատանվում է $20-60 հազ. սահմաններում, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Վերջին շրջանում բնակիչները բողոքում են գազի ցածր կալորիականությունից, իսկ Ներազգային ազատագրական շարժման ղեկավար  Վահան Մարտիրոսյանը ներկայացրել էր ազոտային կայանի օրինակ, որը կարող է որակազրկել բնակիչներին մատակարարվելիք գազի որակը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում