Գլխավոր Լրահոս

Հայաստանում ազգային բրենդ կմշակվի

Հայաստանում ազգային բրենդ կմշակվի

Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով 62 մլն դրամ (շուրջ $150 հազ.) է հատկացրել էկոնոմիկայի նախարարությանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի  հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը` $225 հազ-ը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:

ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 20-ին` ավելի ուշ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրեն հիմնադրամին`Հայաստանի համար ազգային տարբերանշանի ստեղծման նպատակով:

Տարբերանշանի մշակման նախաձեռնությունը համալրում է ԱՄՆ ՄԶԳ-ի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեությունը` մատնանշելով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա և իրազեկություն ապահովելով երկրի մասին` որպես այցելելու և ներդրումներ կատարելու վայր: Գործընկերները համոզված են, որ հզոր տարբերանշանը և արդյունավետ տեղեկատվությունը էապես կօգնեն Հայաստանին` վերջինիս բացառիկ լինելը ներկայացնելով պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին և երկիրն առանձնացնելով մրցակիցների շարքում:  

Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները:

Առաջիկա ինը ամիսների ընթացքում հիմնադրամը կհամակարգի ազգային բրենդի ստեղծման և Հայաստանի համար առաջխաղացման ծրագրի մշակման աշխատանքները: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում