Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հատկացրել է 4 մլն դրամ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գումարը հատկացվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի մի շարք կետերի կատարումն ապահովելու նպատակով:
Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Civilnet











