Գլխավոր Լրահոս

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ինտերնետի վերահսկողության դեմ բողոքի ակցիան

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է ինտերնետի վերահսկողության դեմ բողոքի ակցիան

Photo: http://www.infowars.com

Ստամբուլում փետրվարի 22-ին ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել մոտ 3 հազ. ցուցարարների դեմ, որոնք փողոց էին դուրս եկել՝ բողոքելու ինտերնետային սահմանափակումներ նախատեսող օրինագծի դեմ, հաղորդում է AFP-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը:

Ցուցարարները փորձել են մտնել քաղաքի Թաքսիմ կենտրոնական հրապարակ, սակայն ոստիկանությունը շրջափակել է այն և արգելել առաջ շարժվել: Ի պատասխան՝ ցուցարարները պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Բախման հետևանքով մի շարք քաղաքացիներ են ձերբակալվել:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը փետրվարի 6-ին ընդունել է ինտերնետի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ օրինագիծ : Օինագիծը ենթադրում է, որ համացանցից օգտվողները պետք է ստանան հատուկ թույլտվություն, արգելվելու է մուտք գործել որոշ կայքեր: Թուրքիայում գործում է «Մի դիպչիր ինտերնետին» շարժումը, որը կառավարության դեմ ընդվզումների հիմնական կազմակերպիչն է: Շարժման ֆեյսբուքյան էջն ունի 600 հազար աջակից:

Թեև կառավարությունը վստահեցնում է, որ սահմանափակումները անվտանգության նկատառումներով են իրականացվում, Թուրքիայում համոզված են, որ պետությունը փորձում է այս ոլորտի վրա ևս վերահսկողություն հաստատել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում