Գլխավոր Լրահոս

Նաիրիտցիները բողոքում են Ազգային ժողովի դիմաց

Նաիրիտցիները բողոքում են Ազգային ժողովի դիմաց

Լուսանկարում` նաիրիտիցների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց. փետրվարի 12, 2014

«Նաիրիտ» քիմիական գործարանի շուրջ 50 աշխատակից և Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները փետրվարի 25-ին` ժամը 14:00-ից Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Միաժամանակ` Ազգային ժողովում ընթանում է ՀՅԴ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը, որով առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ «Նաիրիտի» խնդիրներն ուսումնասիրելու նպատակով։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիայի մասնակիցները պահանջում են ««Նաիրիտի» հարցով հանձնաժողով ձևավորել, կանխել գործարանի լուծարումը և պահպանել աշխատատեղերը»: Նաիրիտցիները պահաջում են նաև վճարել իրենց 15 ամսվա աշխատավարձերը:

Ակցիայի մասնակիցները պարզել են «STOP «Նաիրիտի» կործանմանը» գրությամբ պաստառներ:

Նաիրիտցիների վերջին խոշոր բողոքի ակցիան տեղի էր ունեցել փետրվարի 12-ին կառավարության շենքի և նախագահականի դիմաց: Ցուցարարների մի խումբ հանդիպել էր նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ և ներկայացրել իր պահանջները: Նախագահականում խոստացել էին պատասխանել գրությանը:

Քիմիական հսկայի աշխատակիցները պարբերաբար ցույցեր են կազմակերպում` աշխատավարձի վճարման պահանջով, որից հետո սովորաբար նրանց վճարվում է մեկ ամսվա աշխատավարձ: 

«Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը պարապուրդի է մատնված շուրջ 4 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում