Գլխավոր Լրահոս

Ազգային ժողովը կողմ քվեարկեց գազի հանձնաժողովի ստեղծմանը

Ազգային ժողովը կողմ քվեարկեց գազի հանձնաժողովի ստեղծմանը

Ազգային ժողովը փետրվարի 26-ին ձայների 75 կողմ, 3 դեմ և 30 ձեռնպահ հարաբերակցությամբ կողմ քվեարկեց գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` կոալիցիոն ուժերի (Հանրապետական և «Օրինաց երկիր») առաջարկին:

Մինչ քվեարկությունը ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել, և իրենք կողմ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր հերթին հայտարարեց, որ ԲՀԿ-ն ակտիվորեն կմասնակցի հանձնաժողովի գործունեությանը, սակայն քվեարկությանը ձեռնպահ կմնա:

Հաջորդը պետք է կայանար «Նաիրիտ» գործարանի հարցով հանձնաժողով ստեղծելու` Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացրած օրինագծի քվեարկությունը, սակայն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ազգային ժողովում փետրվարի 25-ին ավարտվել էր գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում