Գլխավոր Լրահոս

«Նաիրիտի» հարցով հանձնաժողով չի ստեղծվի

«Նաիրիտի» հարցով հանձնաժողով չի ստեղծվի

Ազգային ժողովը փետրվարի 26-ին ձայների 55 դեմ, 40 կողմ  և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց «Նաիրիտ» քիմիական գործարանի խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացրած օրինագիծը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ չեն հանձնաժողովի սետղծմանը, սակայն այս պահին «նպատակահարմար չեն գտնում` նկատի առնելով Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրները»: «Այդ պատճառով դեմ ենք քվեարկում»,- հայտարարեց նա:

«Նաիրիտի» շուրջ 50 աշխատակից և Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները փետրվարի 25-ին Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել: Միաժամանակ` ԱԺ-ում ընթանում էր «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին հաստատել հանձնաժողովի ձևավորումը, կանխել գործարանի լուծարումը և պահպանել աշխատատեղերը: Նաիրիտցիները պահաջում էին նաև վճարել իրենց 15 ամսվա աշխատավարձերը:

Նաիրիտցիների վերջին խոշոր բողոքի ակցիան տեղի էր ունեցել փետրվարի 12-ին կառավարության շենքի և նախագահականի դիմաց: Ցուցարարների մի խումբ հանդիպել էր նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ և ներկայացրել իր պահանջները: Նախագահականում խոստացել էին պատասխանել գրությանը:

Քիմիական հսկայի աշխատակիցները պարբերաբար ցույցեր են կազմակերպում` աշխատավարձի վճարման պահանջով, որից հետո սովորաբար նրանց վճարվում է մեկ ամսվա աշխատավարձ: 

«Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը պարապուրդի է մատնված շուրջ 4 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում