Գլխավոր Լրահոս

2013-ի տնտեսական աճը նախագահին չի լսել

2013-ի տնտեսական աճը նախագահին չի լսել

Կառավարությանը չհաջողվեց ապահովել ոչ միայն նախագահի նախանշած 7%, այլև բյուջեի հիմքում դրված 6,2% տնտեսական աճի ցուցանիշը։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն` 2013թ. Հայաստանում տնտեսական աճը կազմել է ընդամենը 3,5%։ Ուշագրավ է, որ տնտեսական աճն ավելի ցածր է նաև կառավարության` 2013թ. սեպտեմբերին կանխատեսած 4,1% ցուցանիշից։

ԱՎԾ-ի հրապարակման համաձայն` 2013-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 4,26 տրլն դրամ, այն դեպքում, երբ 2013-ի բյուջեի հիմքում դրվել էր ՀՆԱ-ի 4,5 տրլն դրամ ծավալը։ Փաստացի, հարկման բազան կանխատեսվածից եղել է 5,3%-ով կամ 240 մլրդ դրամով պակաս, սակայն նման պայմաններում կառավարությունը 2013-ին հարկային եկամուտների հավաքագրումը կատարել է ծրագրված ցուցանիշից 0,7%-ով ավելին՝ հավաքագրելով 1 տրլն դրամ։ Պարզ ասած, հարկերի հավաքագրումն իրականացվել է գերավճարների և կանխավճարների հաշվին։

ԱՎԾ-ի տվյալներից երևում է, որ անցած տարի տնտեսական աճի դանդաղման հիմնական պատճառը եղել է շինարարության ոլորտում 11,2% անկումը, էլեկտրաէներգիայի արտադրության 1,2% կրճատումը, ինչպես նաև փոխադրումների կրճատումը 6,9%-ով։ Իհարկե, ԱՎԾ-ի մեկ այլ հրապարակման համաձայն` տրանսպորտային փոխադրումների ծավալը 2013-ին աճել 1,9%-ով, սակայն պետք է հաշվի առնենք, որ ՀՆԱ-ում հաշվի չեն առնվում օտարերկրյա կազմակերպությունների փոխադրումները։ 2013-ի ապրիլից «Արմավիայի» ավիափոխադրումների դադարեցումը հանգեցրել է ՀՆԱ-ում հաշվարկվող ազգային փոխադրումների ծավալի կրճատմանը։

Տնտեսական աճը հիմնականում արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտի 8,1%, մշակող արդյունաբերության 7,1%, հանքաարդյունաբերության 4,9% աճի արդյունքում։

Ի դեպ` 2012-ին Հայաստանում տնտեսական աճը կազմել էր 7,2%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում