Գերմանական Մագդեբուրգ քաղաքում կայացել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտը, հաղորդում է Armsport.am-ը:
Միմյանց հետ մրցել են գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը և նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Վերջիններս միմյանց հետ նախքան այս հանդիպումը մրցել էին երկու անգամ և ամեն մեկն իր հերթին տոնել էին մեկական հաղթանակ:
Մենամարտը տևել է 12 ռաունդ: Մրցավարների տված միավորներով (115-110, 112-113, 114-111) հաղթանակ է տոնել Արթուր Աբրահամը և ետ վարադարձրել չեմպիոնական գոտին:
Civilnet











