- Կայքը չպետք է տեղադրված լինի անվճար հոսթինգների վրա (օրինակ` *.do.am):
- Կայքի վրա պետք է լինի կա´մ պատասխանատու անձի, կա´մ կազմակերպության անունը, կա´մ ֆիզիկական հասցեն։ Կայքեր, որոնք անում են «մի շարք պրոֆեսիոնալներ» և տրամադրում են միայն էլեկտրոնային հասցե կամ բջջային հեռախոս չեն ներգրավվելու:
- Կայքի վրա չպետք է լինի բաժին, ուր յուրաքանչյուրը կարող է տեղադրել չստուգված լրատվություն։ Կայքը պետք է պատասխանատու լինի ամբողջ բովանդակության համար:
- Կայքի խմբագրությունը պետք է գործի ՀՀ տարածքում (Սփյուռքի մամուլի փնտրող համակարգը առանձին կլինի մոտակա օրերիս)»:
Ստեղծվել է հայկական լրատվական կայքերում որոնում կատարող համակարգ

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Google-ի հիման վրա ստեղծել է միայն հայկական լրատվական կայքերում որոնում կատարող համակարգ: Այդ համակարգում ներառված են մի շարք հայակական լրատվական կայքեր, այդ թվում` Civilnet.am-ը:
Սամվել Մարտիրոսյանն իր կայքում կատարել է հետևյալ գրառումը. «Հայաստանյան ցանցը միշտ տուժել է այն պատճառով, որ մենք նորմալ փնտրող համակարգ չենք ունեցել։ Վերջին մի քանի տարիներին «Գուգլը» սկսել է քիչ թե շատ լավ հասկանալ հայերենը։ Բայց կարևորագույն Google News համակարգը տենց էլ չաշխատեց հայերեն։ Բանակցություններ գնում էին, որ Yandex Новости-ն հայերեն սկսի աշխատել, բայց, ցավոք, այն մարդը, որ դրա կողմնակիցն էր, գնաց Yandex-ից, և այս ամենը կանգնեց անորոշ ժամանակով։
Իսկ նորություններով փնտրելու հնարավորության բացակայությունը բերել է նրան, որ հայաստանյան հասարակությունը ինքնուրույն լուրեր փնտրելու ունակությունը գրեթե կորցրել է՝ հիմնականում մարդիկ օգտվում են միայն Facebook-ից։ Ինչը դարձնում է հասարակությունը ավելի խոցելի մանիպուլյացիաների համար, քանի որ մարդ ինքնուրույն չի փնտրում նորությունը։
Սա հաշվի առնելով` Google-ի հիման վրա սարքեցի փնտրող համակարգ։ Նա փնտրում է միայն հայկական լրատվական կայքերով։ Փնտրում է միայն նորություններ և լուսանկարներ։ Նորությունները ֆիքսված են այնպես, որ գալիս են ըստ ժամանակի, այսինքն, եթե փնտրում եք «Գուգուշ», ապա գալիս է այն նորությունը, որը եղել է ամենավերջինը, հետո մյուսը և այլն։ Աջ անկյունից կարող եք փոխել, և ընտրել ըստ ամենահամապատասխանող նյութի (relevance)։ Այդ դեպքում «Գուգլը» կելնի իր ալգորիթմներից և կընտրի լավագույն նորությունը, որը կարող է շատ հին լինել։ Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրված է` ըստ համապատասխանության, աջից կարող եք ընտրել` ըստ ժամանակի։
Bit.ly/mamul (Բիթի լինելով հիշեք ։Ճ) կամ հայեցի Kg.am/mamul կամ հենց մայրական, շատ խուճուճ հղումով։
Նաև դուք կարող եք այս կոդը տեղադրել յուրաքանչյուր կայքում, բլոգում, և ինքը նույնպես կաշխատի այդտեղ, ինչպես այս էջում է արվել։
Այս պահին ներգրավված են հետևյալ կայքերը՝ News.am, Tert.am, Panorama.am, Aravot.am, Hetq.am, Asekose.am, Shamshyan.com, Armenpress.am, Nt.am, Azatutyun.am, Zham.am, Henaran.am, Ankakh.com, Golosarmenii.am, 7or.am, Newsbook.am, Hraparak.am, Ecolur.org, Lragir.am, Yerkir.am, Asparez.am, Newsarmenia.am, Arka.am, Armenianow.com, Armtimes.com, Emedia.am, Times.am, Razm.info, A1plus.am, Civilnet.am, Arminfo.info, Panarmenian.net, Mediamax.am, 168.am, Aysor.am, 1in.am, Itel.am, Operativ.am, Araratnews.am, Nv.am, Radiovan.am
Դուք կարող եք առաջարկել կայքեր՝ ավելացնելու համար։ Միայն դրանք պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին․
Թեմա
Civilnet










