Գլխավոր Լրահոս

Գնաճը տարին սկսել է նահանջով

Գնաճը տարին սկսել է նահանջով

Փետրվարին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 7,6% գնաճ, կաթնամթերքի գներն ավելացել են 9,8%-ով, ձվինը՝ 15,6%-ով։

2014թ. փետրվարին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,6%՝ գտնվելով թիրախային միջակայքում (4±1,5%)։ Համեմատության համար՝ հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 5,5%, 2013թ. փակվել է գնաճի 5,6% ցուցանիշով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ փետրվարին ամսական կտրվածքով սպառողական շուկայում արձանագրվել է 1,2% գնանկում։ Պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ամսական կտրվածքով նվազել են 1,8%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,3%-ով, ծառայությունների ոլորտում սակագները նվազել են 0,5%-ով։

Փետրվարին տարեկան կտրվածքով գնաճի նահանջը պայմանավորված է հիմնականում ցածր պահանջարկով, ինչը գնողունակության նվազման հետևանք է։ Այս մասին է վկայում նաև այն, որ փետրվարին 2013թ. նույն ամսվա համեմատ պարենային ապրանքների գների աճը կազմել է 2,6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 3,3%։ Ծառայությունների սակագների աճը տարեկան կտրվածքով կազմել է 8,5%՝ պայմանավորված 2013թ. հուլիսից գազի է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումով։ Փետրվարին արձանագրվել է նաև ոգելից խմիչքի ու ծխախոտի գների 7,1% աճ. 2014թ. հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությամբ ծխախոտի արտադրանքի հարկումը հաստատագրված վճարների համակարգից տեղափոխվել է հարկման ընդհանուր համակարգ։

Գնողունակության կրճատման հետևանքով պահանջարկի կրճատման մասին է խոսում նաև այն, որ, օրինակ՝ մսամթերքի ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. նույն ամսվա համեմատ գրանցվել է 0,7% գնանկում, հրուշակեղենի գները նվազել են 0,7%-ով, կենդանական և բուսական յուղերինը՝ 1,3%-ով, մրգի ապրանքախմբում գնանկումը կազմել է 6%։ Մյուս կողմից՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 7,6% գնաճ, կաթնամթերքի գներն ավելացել են 9,8%-ով, ձվինը՝ 15,6%-ով։

Իհարկե, գների աճը կարող է պայմանավորված լինել առաջարկով, սակայն մյուս ապրանքախմբերում գնանկումը խոսում է սննդամթերքի մեկ տեսակը մյուսով փոխարինելու մասին, ինչն էլ բերում է գների բարձրացման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում