Գլխավոր Լրահոս

«Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 10 տոկոսով

«Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 10 տոկոսով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2014թ. փետրվարին ուղևորահոսքն անցած տարվա համեմատ ավելացել է 10%-ով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2014թ. փետրվարին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 100 356 ուղևոր, մինչդեռ 2013թ. փետրվարին այս ցուցանիշը կազմել է 91 170: Չվերթների աճն այդ ժամանակահատվածում կազմել է 14%: Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 1 385 չվերթ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 1 219 չվերթի համեմատ:

Ներկայում դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթ է իրականացնում 32 ավիաընկերություն, իսկ 2013թ. փետրվարի դրությամբ դրանց թիվը 27 էր: Նշվում է, որ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

2014թ. հունվարին «Զվարթնոցի» ուղևորահոսքն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել էր 15%-ով: 

 

Ուղևորների թիվը 2013թ.  փետրվարին

Ուղևորների թիվը 2014թ.  փետրվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

40 882    

48 007      

 + 17 %

Մեկնող

50 288    

52 349      

 + 4 %

Ընդամենը

91 170

100 356

 + 10 % 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում