Գլխավոր Լրահոս

Պոլիտեխնիկի ուսանողները` «Կասպերսկի լաբորատորիա»-ի համաժողովի մրցանակակիրներ

Պոլիտեխնիկի ուսանողները` «Կասպերսկի լաբորատորիա»-ի համաժողովի մրցանակակիրներ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Կասպերսկի լաբորատորիա»  ընկերության ամենամյա IT Security for the next Generation խորագրով ուսանողական միջազգային համաժողովի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլի ընթացքում, որն այս տարի տեղի է ունեցել Մոսկվայում: Համալսարանի տարածած հաղորդագրության համաձայն` կոնֆերանսին մասնակցության հայտ էր ներկայացրել 76 ուսանող և ասպիրանտ Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի բուհերից: Նրանցից 15-ը, հաղթահարելով նախընտրական փուլը, մասնակցել է մրցույթին։ Ի դեպ` 15 մասնակիցներից 4-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներն էին: Համաձայն միջազգային ժյուրիի կայացրած որոշման` չորրորդ տեղը գրավել է ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Արշակյանը, երրորդ մրցանակային տեղը գրավել է Սերգեյ Շպակը` Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանից (Մոսկվայի ճարտարագիտության և ֆիզիկայի ինստիտուտ), երկրորդ մրցանակային տեղը գրավել է ՀՊՃՀ  վերոնշյալ ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Սևակ Հարությունյանը, իսկ առաջին մրցանակային տեղը` Արտյոմ Շումիլովը` Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանից։ Ուսանողական կոնֆերանսի 15 մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ: Հաղթողները 2014թ. հունիսին կմեկնեն Ստոկհոլմ` մասնակցելու կոնֆերանսի միջազգային եզրափակիչ փուլին: Այստեղ նրանք կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական մյուս փուլերի հաղթողների հետ։ 2013-ին ուսանողական այս կոնֆերանսն առաջին անգամ անցկացվել էր Հայաստանում` Պետական ճարտարագիտական համալսարանում, և մրցանակային առաջին տեղը զբաղեցրել էր ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ասպիրանտ Վահրամ Դարբինյանը` DDoS հարձակումների մասին աշխատանքով: Պոլիտեխնիկի համագործակցությունը «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հետ ունի 8 տարվա պատմություն: Համալսարանն անդամակցում է նաև Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում