Լուսանկարը` Armsport.am-ից
Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին` ժամը 18:00-ին, մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Առաջին խաղակեսն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ ռուսների: Առաջին գնդակը 21-րդ րոպեին խփել է Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը, իսկ երկրորդ գոլը հեղինակել է Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Դմիտրի Կոմբարովը:
Հայաստանի հավաքականն այս խաղում մրցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ:
Civilnet











