Գլխավոր Լրահոս

4G/LTE ցանցը` Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում և Երևանի մեծ մասում

4G/LTE ցանցը` Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում և Երևանի մեծ մասում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Երևանի տարածքի մեծ մասում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ծաղկաձորում կոմերցիոն հիմունքներով գործարկել է իր 4G/LTE ցանցը, որի ներբեռնման տեսական թողունակությունը կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունն առավելագույնը՝ 50 Մբիթ/վրկ, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Ինչպես ցույց են տվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում վաճառվող լայն սպառման սարքավորումների օգտագործմամբ կատարված թեստային չափումները` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցը կարող է ապահովել մինչև 60 Մբիթ/վրկ արագությամբ ներբեռնում և մինչև 20 Մբիթ/վրկ՝ վերբեռնում: Այս արագությունները զգալիորեն գերազանցում են Հայաստանում մինչև օրս առաջարկվող առավել առաջադեմ 3G ցանցերի արագությունները: 4G/LTE ցանցը գործարկվել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից՝ «ՄՏՍ»-ի արտասահմանյան դուստր-ձեռնարկություների միավորման ղեկավար, փոխնախագահ Անդրեյ Սմելկովի մասնակցությամբ: Ընկերությունը վերջերս տեղադրել է տեխնոլոգիական տեսանկյունից առաջադեմ 4G/LTE սարքավորումներ, այդ թվում՝ 200 LTE eNodeB  բազային կայան, որն ապահովում է Երևանի տարածքի 70 տոկոսի, Գյումրիի, Վանաձորի և Ծաղկաձորի տարածքների 100 տոկոսի և Դիլիջանի տարածքի 80 տոկոսի ծածկույթ: Առաջին անգամ Հայաստանում 4G/LTE ցանցը ներդրվել է 2010-ին: Առ այսօր այն հասանելի է եղել Երևանի գործարար կենտրոնում: Այսօր, երկրում միակը հանդիսացող «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» 4G/LTE ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի բնակեցված տարածքի մոտ 33 տոկոսը: Բջջային հաղորդակցման նոր սերնդի տեխնոլոգիա հանդիսացող 4G/LTE-ն թույլ է տալիս մատուցել բջջային ծառայություններ, որոնք պահանջում են ցանցի առավել մեծ թողունակություն: 4G ցանցը տվյալների՝ բարձր արագությամբ փոխանցման և հաճախականության տիրույթի օգտավետ շահագործմամբ ամենագնարդյունավետ միջոցն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 4G/LTE ցանցի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվող բաժանորդները ոչ միայն կարող են վայելել տվյալների՝ նվազագույն հապաղմամբ փոխանցման, ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու հնարավորությունները, այլև՝ օգտվել առաջադեմ առցանց ծառայություններից, այդ թվում՝ դիտել ինտերնետ կայքեր, առցանց խաղալ, փոխանակել տեսանյութեր և դիտել HD տեսանյութեր: 4G LTE տեխնոլոգիան նոր հնարավորություններ է ստեղծում առցանց կրթության, բժշկական ծառայությունների հեռամատուցման, արտակարգ իրավիճակների կառավարման, ՏՏ սեկտորի, սպորտի ոլորտի, ժամանցային ծառայությունների մատուցման, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի, B2B գործունեության, հսկողության/անվտանգության համակարգերի շահագործման համար, և կարող է հետաքրքրություն ներկայացնել գործարարների և անհատ բաժանորդների համար, ինչպես նաև՝ ներքին համակարգերի և սարքավորման հեռակառավարման, հեռավոր վայրերում ինտերնետային ենթակառուցվածքի ստեղծման համար՝ նվազագույն ռեսուրսների ներգրավմամբ: Միևնույն ժամանակ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 4G LTE ցանցը օգտագործողները 4G ցանցի ծածկույթը լքելիս սահուն կերպով անցում կկատարեն 3G ցանց: Ընկերության կողմից առաջարկվող սարքերը, այդ թվում՝ USB մոդեմները և հեռախոսները, համատեղելի են նաև GSM համակարգի հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում