Գլխավոր Լրահոս

Կառավարությունն արգելում է Վերահսկիչ պալատին գնահատականներ տալ

Կառավարությունն արգելում է Վերահսկիչ պալատին գնահատականներ տալ

Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին ազատել են քաղաքական գնահատականներ տալու բեռից

2013թ. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր օրենսդրական փաթեթ մշակել, որը Վերահսկիչ պալատին կարգելեր բացահայտված խնդիրների վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականներ տալ։ Սա արվել է Վերահսկիչ պալատին պաշտպանելու և տհաճ իրավիճակներում չդնելու հիմնավորմամբ։

Կառավարությունը մարտի 6-ի նիստում հավանություն տվեց «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին։ Փաթեթը մշակվել էր վարչապետի հանձնարարականով։

Նիստում, ներկայացնելով փոփոխությունները, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, թե փաթեթում առաջարկվում է սահմանել, որ Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները կամ այլ հրապարակումներն ու հայտարարությունները հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ չպետք է պարունակեն։ «Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը չի կարող գրառումներ ներառել հաշվետու տարվան նախորդող երեք տարիներից առաջ ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների վերաբերյալ: Այդ ժամկետից առաջ կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկիչ պալատը համապատասխան նյութերը ներկայացնում է համապատասխան իրավապահ մարմիններին»,- նշեց նախարարը։

Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով փոփոխությունների անհրաժեշտությունը, նախարարը ասաց, որ երբ Վերահսկիչ պալատը տալիս է որոշակի գնահատականներ, որոնց հետևանքներ չեն հաջորդում, ապա այն հայտնվում է թե՛ իրավական, թե՛ քաղաքական բավական բարդ վիճակում։ «Նման դեպքերը շատ են, երբ պալատի կողմից տրվում են իրավական գնահատականներ, դրանից հետո՝ ոստիկանություն, դատախազություն, բայց այդ հանգամանքները վերջիններիս կողմից չեն հաստատվում։ Վերահսկիչ պալատին պետք է ձերբազատել, որ նման իրավիճակներում չհայտնվի»,- ասաց նախարարը։

Ըստ նախարարի՝ Վերահսկիչ պալատը ընդամենը պետք է վերհանի փաստերը, իսկ իրավական և քաղաքական գնահատականներ հնչեցնելը պետք է վերապահել այն կառույցներին, որոնք նման իրավասություններ ունեն։

Փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ 2013թ. Ազգային ժողովում ներկայացնելով Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը՝ կառույցի նախագահ Իշխան Զախարյանը բարձրաձայնեց մի շարք խախտումների, մասնավորապես՝ պետական գնումների ոլորտում հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացների մասին։ Այս հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի ուշ «քաղաքական» որակեց, ինչին նախագահականում հաջորդեց բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկում։ Քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատը վերածվել է պարզ ռևիզորի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում