Հատուկ առաջարկ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի բաժանորդներին

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ 2014թ. մարտի 5-ից նրանք, ովքեր կդառնան «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի բաժանորդ առնվազն մեկ տարով կստանան Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում և Վանաձորում հասանելի ամենաժամանակակից 4-րդ սերնդի (4G) ինտերնետը երկու ամիս առանց ֆիքսված ամսավճարի վայելելու հնարավորություն:
Ինչպես հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից, առաջարկը գործում է մարտի 5-ից հետո այս փաթեթին բաժանորդագրված առաջին 100 բաժանորդների համար:
Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմը տրամադրվում է անվճար:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Երևանի տարածքի մեծ մասում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ծաղկաձորում մարտի 5-ին կոմերցիոն հիմունքներով գործարկել էր իր 4G/LTE ցանցը, որի ներբեռնման տեսական թողունակությունը կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունն առավելագույնը՝ 50 Մբիթ/վրկ:
Թեմա
Civilnet










