Գլխավոր Լրահոս

Թանկ գազն ու էլէներգիան ավելացրել են հարկային մուտքերը

Թանկ գազն ու էլէներգիան ավելացրել են հարկային մուտքերը

Կառավարությունը շարունակում է 2013թ. պրակտիկան՝ տնտեսությունից քաշվում են միջոցները, որոնք հետ չեն ուղղվում տնտեսություն։

Տնտեսվարողների ֆինանսական վիճակի վատթարացմանը զուգահեռ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հավելյալ հարկային եկամուտներ հավաքագրել։ Հունվարին հարկային եկամուտների աճին օգնել են թանկ գազն ու էլեկտրաէներգիան։

Այս տարվա հունվարին ՊԵԿ-ի կողմից պետբյուջե հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալը կազմել է 73 մլրդ դրամ, ինչը 2013թ. նույն ամսվա համեմատ ավելի է 2,6%-ով։ Պետբյուջե հավաքագրված միջոցներից 71 մլրդ դրամը կազմել են հարկային մուտքերը (աճը 2,4%)։

Հարկային մուտքերի կառուցվածքից երևում է, որ մի կողմից տեղի է ունենում տնտեսվարողների ֆինանսական վիճակի վատթարացում, մյուս կողմից՝ հարկային մուտքերի աճ։ Այսպես, այս տարվա հունվարին հարկային մուտքերում ԱԱՀ-ի մասնաբաժինը կազմել է 49,3%, այն դեպքում, երբ 2013թ. նույն ամսում այն 47,7% էր։ Հունվարին հավաքագրվել է 35 մլրդ դրամ, 2013թ. նույն ամսվա համեմատ հավաքագրումներն ավելացել են 6%-ով։

Հավաքագրված ԱԱՀ ծավալի աճը պայմանավորված է հիմնականում էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումով։ Խնդիրն այն է, որ հունվարին ներկրման ծավալները կրճատվել են 4,6%-ով։ Բացի այդ, անցած տարվա դեկտեմբերին, 2012թ. նույն ամսվա համեմատ, 0,2%-ով կրճատվել են նաև առևտրի ծավալները։ Ներկրումից ԱԱՀ-ն գանձվում է սահմանին, ինչը նշանակում է որ հունվարին ներկրման կրճատման պայմաններում սահմանին հավաքագրումների նվազում պիտի տեղի ունենար։ Ընդ որում, ներքին շուկայում հունվարին վճարված ԱԱՀ-ն սովորաբար հաշվարկվում է հիմք ընդունելով նախորդ տարվա առևտրի տվյալները։

Տնտեսական վիճակի վատթարացման մասին վկայում է նաև այն, որ հունվարին վճարած շահութահարկի ծավալը կրճատվել է մոտ 30%-ով՝ կազմելով 4 մլրդ դրամ։ Հունվարին ներկրման ծավալների կրճատումը հանգեցրել է նաև գանձված մաքսատուրքի 22%-ով կրճատման՝ հավաքագրվել է 2,8 մլրդ դրամ։

Ի դեպ, 2014թ. հունվարին բյուջեի եկամուտները կազմել են 80,2 մլրդ դրամ, որի 90%-ը հարկային եկամուտներն են։ Բյուջեի ծախսերը կազմել են 47,7 մլրդ դրամ։ Փաստացի կառավարությունը շարունակել է 2013թ. պրակտիկան՝ տնտեսությունից քաշել միջոցներ և ծախսերի տեսքով դրան չուղղելով տնտեսություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում