Գլխավոր Լրահոս

Ասիական բանկը հատկացնում է «Հյուսիս-հարավի» հերթական տրանշը

Ասիական բանկը հատկացնում է «Հյուսիս-հարավի» հերթական տրանշը

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը մարտի 11-ին ստորագրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, միջոցները կուղղվեն «Հյուսիս-հարավի» Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի մոտ 18,7 կմ երկարությամբ երկուղի հատվածի վերակառուցմանը` այն դարձնելով երկկողմանի երթևեկությամբ քառուղի մայրուղի:

Ասիական զարգացման բանկի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ-3»-ով պետք է հատկացվեր 180 մլն դոլար, որը պետք է ուղղվեր Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի շինարարությանը: Ասիական բանկը «Տրանշ 3»-ը հաստատել էր դեռ 2012թ. դեկտեմբերին, սակայն հայկական կողմի հետ «Տրանշ-1»-ի և «Տրանշ-2»-ի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով միջոցների պայմանագրի ստորագրումը հետաձգվեց:

Հայկական կողմը 2013թ. նոյեմբերին «Հյուսիս-հարավի» կառուցման նպատակով Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել էր 60 մլն եվրո: 

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել 2009թ. և ավարտել 2017թ.։ Ճանապարհը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ Ասիական զարգացման բանկը այս ծրագրի համար 32 տարով և լողացող տոկոսադրույքով հաստատել է 500 մլն դոլար վարկային միջոցներ՝ կառավարության 462 մլն դոլար համաֆինանսավորման պայմաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում